շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանում ներկայացվել է «Ֆաթթահ» գերձայնային հրթիռը

Իրանում ներկայացվել է «Ֆաթթահ» գերձայնային հրթիռը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերը ներկայացրել են «Ֆաթթահ» նոր գերձայնային հրթիռը:

Այս մասին հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։
 
ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի վերջին ռազմավարական ձեռքբերումը ներկայացվել է նախագահ Էբրահիմ Ռայիսիի և ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամիի ներկայությամբ:
 
Fars-ի տվյալներով՝ նոր հրթիռն ունակ է շրջանցել հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերը և ոչնչացնել դրանք։ Դրա հեռահարությունը 1400 կմ է, արագությունը հասնում է 12-13 մախի կամ ժամում 14-15 հազար կիլոմետրի։ Հրթիռն առանձնանում է բարձր ճշգրտությամբ, լավ մանևրելու հնարավորություններով, այն ի վիճակի է անտեսանելի մնալ ռադարային համակարգերի համար և մանևրել ինչպես մթնոլորտում, այնպես էլ դրանից դուրս։

  • Կիսվել: