ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող անձին

Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող անձին

Իրանի իշխանություններն մահապատժի են ենթարկել 2025 թվականի հունիսին Իսրայելի օգտին լրտեսության համար դատապարտված անձին: Այս մասին հայտնում է Fars լրատվական գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ լրտեսության մեջ կասկածյալին ձերբակալել էին Թեհրանի արևմտյան արվարձանից ոչ հեռու՝ Իսրայելի հետ նախորդ ռազմական հակամարտության ժամանակ: Նա մեղադրվել է Իսրայելի հետախուզության ծառայության՝ «Մոսադ»-ի համար աշխատելու մեջ: Նշվում է, որ նա տեղեկատվություն է փոխանցել Իրանում գտնվող «կարևոր օբյեկտների» մասին:

 

  • Կիսվել: