Իրանում կախաղան են բարձրացվել Շիրազ քաղաքի ահաբեկչության մեղավորները
2022թ. հոկտեմբերին Իրանի Շիրազ քաղաքի Շահ-ի-Շերաղ սրբավայրում կատարված դաժան ահաբեկչության երկու գլխավոր մեղավորները մահապատժի են ենթարկվել։ Երկուսն էլ կախաղան են բարձրացվե, տեղեկացրել է Tasnim-ը։
Դատական մարմինները նրանց մեղավոր էին ճանաչել կոռուպցիային աջակցելու, զինված խռովության եւ ազգային անվտանգության դեմ գործողությունների մեջ։
Նրանք անմիջական մասնակցություն էին ունեցել Շահ-ի-Շերաղի ահաբեկչության գլխավոր կատարողին զինելու, մատակարարելու, լոգիստիկայի եւ ղեկավարելու հարցում։