կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իրանում Ղասեմ Սոլեյմանիի թաղման ժամանակ հրմշտոցների պատճառով մահացել և վիրավորվել են տասնյակ մարդիկ

Իրանում Ղասեմ Սոլեյմանիի թաղման ժամանակ հրմշտոցների պատճառով մահացել և վիրավորվել են տասնյակ մարդիկ

Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի թաղման ժամանակ զանգվածային շարժման հետևանքով առաջացած հրմշտոցների պատճառով ամենաքիչը 35 մարդ է մահացել և վիրավորվել են 48-ը։  Թեհրանում և Իրանի մյուս քաղաքներում կազմակերպված սգո արարողություններին մասնակցել է շուրջ 3 մլն մարդ։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ–ն Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջակայքում գործողություններ էր իրականացրել Սուլեյմանիի և իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի դեմ։  Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել նրա սպանության համար։  ԱՄՆ Զինված ուժերը  իրանցի գեներալի սպանությունից հետո բարձր մարտունակության են բերվել:

  • Կիսվել: