Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավային մասում՝ Պարսից ծոցի ափին, հայտնում է Գերմանական երկրաբանական հետազոտությունների կենտրոնը:
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 3:43-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 6:43), օջախը գտնվել է տասը կիլոմետր խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։


