կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Իրանում առաջին անգամ չվերթ է կատարել ինքնաթիռ՝ անձնակազմի կին անդամներով

Իրանում առաջին անգամ չվերթ է կատարել ինքնաթիռ՝ անձնակազմի կին անդամներով

Իրանական Aseman Airline ավիաընկերության ինքնաթիռը, որի անձնակազմը և ուղևորները եղել են միայն կանայք, բարեհաջող վայրէջք է կատարել Մաշհադի «Շահիդ Հաշեմինեջադ» միջազգային օդանավակայանում։ Այս մասին հաղորդել է IRNA գործակալությունը։

«Իրան Բանու» (պարսկերենից թարգմանաբար՝ «Տիկին Իրան») չվերթի ինքնաթիռը՝ 110 իրանցի կանանցով, որը վարում էր Շահրզադ Շամսը՝ Իրանի առաջին կին օդաչուն, կիրակի օրը (դեկտեմբերի 22-ին) վայրէջք է կատարել Մաշհադի «Հաշեմինեջադ» միջազգային օդանավակայանում», - նշված է հրապարակման մեջ:

Չվերթն իրականացվել է մայրերի օրվա առթիվ։ 

 

  • Կիսվել: