երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Իրանում 4.6 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել

Իրանում 4.6 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել

Իրանի հարավ-արևմուտքում` Ֆարս նահանգում, 4.6 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական ազգային կենտրոնը:

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 19:28: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

  • Կիսվել: