երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրանն ու Բահրեյնը կարող են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները․ ԱՄՆ պետքարտուղարի օգնական

Իրանն ու Բահրեյնը կարող են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները․ ԱՄՆ պետքարտուղարի օգնական

Իրանն ու Բահրեյնը կարող են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Մերձավոր Արևելքի հարցերով օգնական Բարբարա Լիֆը։

Բահրեյնը Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էր 2016 թվականին Սաուդյան Արաբիայից անմիջապես հետո՝ Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակումների պատճառով:

Այս տարվա մարտին Թեհրանն ու Էր Ռիադը հայտարարեցին, որ կվերականգնեն դիվանագիտական հարաբերությունները։ Հունիսի 6-ին Իրանը վերաբացեց իր դեսպանատունը Սաուդյան Արաբիայում:

  • Կիսվել: