Իրանն ու Ադրբեջանը ռազմական համագործակցության մասին արձանագրություն են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը Թեհրանում է՝ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցերով համատեղ հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով:
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-նեը՝ Իրանն ու Ադրբեջանը ռազմական համագործակցության մասին արձանագրություն են ստորագրել։
Բացի դրանից՝ կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը և զարգացման հեռանկարները։