ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իրանն առաջիկայում կներկայացնի «Kaman 22» հսկա ԱԹՍ-ն

Իրանն առաջիկայում կներկայացնի «Kaman 22» հսկա ԱԹՍ-ն

Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ մինչև փետրվարի կեսն Իրանը կներկայացնեի «Kaman 22» հսկա ԱԹՍ-ն որն ունի 300 կգ ռազմամթերք կրելու հնարավորություն, գրում է parstoday.com-ը:

Բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն, անդրադառնալով Իրանի ռազմաօդային ուժերի վերջին ձեռքբերումներին, նշել է, որ Պարսից ծոցում տեղակայված բանակային անօդաչու սարքերը հագեցած են 500 ֆունտանոց ռումբերով: Նա նշել է. «Հեղափոխությունից առաջ մեր սարքավորումները մատակարարվում էին Արևմուտքից, մեր բոլոր ուսումանսկան ծրագրերը կապված էին Արևմուտքի հետ և բոլոր պահեստամասերն ապահովվում էին արտասահմանից»:

Նասիրզադեն հավելել է. «Հեղափոխությունից հետո, մենք ունենք մեր մարդուժը, իսկ թռիչքի, տեխնիկական և այլ ոլորտների վերաբերյալ ուսումնական բոլոր ծրագրեն իրականացվում են երկրի ներսում: Սպասարկումը նույնպես իրականացվում է Իրանում: Այսպիսով, մեր օդուժն այսօր ավելի հագեցած է, ավելի մոտիվացված ու պատարստված, քան հեղափոխությունից առաջ»:

 

  • Կիսվել: