Իրանն ԱԽ-ից պահանջել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու Իսրայելի կողմից իր ազգային ինքնիշխանության խախտումը
Անվտանգության խորհրդին, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և Գլխավոր ասամբլեայի նախագահին ուղղված նամակում, կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչը պահանջել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Իսրայելի ռեժիմի հանցագործությունները, այդ թվում՝ ԻԻՀ ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումը, գրում է parstoday.ir-ը:
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հայտնում է, որ ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչը, կազմակերպության գլխավոր քարտուղարին և Գլխավոր ասամբլեայի նախագահին ու ԱԽ-ին ուղղված նամակում, ներկայացրել է Իրանի և իրանցիների դեմ ուղղված՝ Իսրայելի ռեժիմի հանցագործությունների ցանկը։
Նա նշել է․ «Նամակում պահանջել եմ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ միջազգային իրավունքը խախտող այս գործողությունները դադարեցնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»:
Իսրայելի ռեժիմի կողմից միջազգային իրավունքի շարունակական և համակարգված խախտումները՝ Իրանի դեմ ագրեսիան, շարունակական հանցագործությունները Պաղեստինում և Լիբանանում, ինչպես նաև Սիրիայում ու Եմենում, ուղղակի սպառնալիք են միջազգային խաղաղության ու անվտանգության համար և Անվտանգության խորհուրդը պետք է դիմի վճռական քայլերի ու դատապարտի ռեժիմի գործողությունները։ Այս խախտումների անտեսումը խաթարում է Խորհրդի նկատմամբ վստահությունը և կասկածներ առաջացնում ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներին հավատարմության վերաբերյալ։