ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Իրանի ԶՈՒ-ն hարձակվել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի բազաների վրա

Իրանի ԶՈՒ-ն hարձակվել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի բազաների վրա

Իրանցի զինվորականները հարձակվել են Իսրայելի մի շարք թիրախների և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի բազաների վրա, հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Հաջողությամբ իրականացվել է «Ճշմարիտ խոստում 4» գործողության 55-րդ ալիքը Թել Ավիվի և Բեն Գուրիոնի թիրախների ուղղությամբ»,- հայտնել է ԻՀՊԿ-ն, որի հայտարարությունը հրապարակել է Fars գործակալությունը:

Ըստ այդ տվյալների՝ հարձակման են ենթարկվել Իսրայելում զենքի արտադրության կենտրոնները և լիցքավորման օժանդակ կենտրոնները, այդ թվում ԱՄՆ-ի ԱՄԷ-ում գտնվող Ալ-Դաֆրա, Ջուֆեյր և Բահրեյնում գտնվող Շեյխ Իսա ռազմաբազաների օբյեկտները:

  • Կիսվել: