հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Շոյգուի հետ կքննարկի տարածաշրջանային զարգացումները

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Շոյգուի հետ կքննարկի տարածաշրջանային զարգացումները

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաքերին, գլխավորելով բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը, կայցելի Ռուսաստան: Այս մասին հայտնում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը

Այցի նպատակը ռուսական կողմի հետո երկկողմ համագործակցության զարգացումն է:
 

Մոհամադ Բաքերին Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Հանդիպմանն ակնկալվում է քննարկել երկկողմ պաշտպանական ու ռազմական հարաբերությունները, ահաբեկչության դեմ պայքարը և տարածաշրջանային ու միջազգային զարգացումները:

  • Կիսվել: