հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իրանի ժողովուրդը պահանջում է վրեժ լուծել Խամենեիի մահվան համար․ դեսպան

Իրանի ժողովուրդը պահանջում է վրեժ լուծել Խամենեիի մահվան համար․ դեսպան

Իրանի ժողովուրդը պահանջում է արյան վրեժ լուծել նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան համար։ Միացյալ Նահանգները կբախվի խիստ հակահարվածի, նույնիսկ եթե երկրի նոր առաջնորդի դեմ մահափորձ լինի, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

Հարցին, թե ինչպիսին կլինի Իրանի արձագանքը, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը փորձեն վերացնել Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիին, դիվանագետը պատասխանեց.

«Դուք տեսնում եք Իրանի արձագանքն այսօր»։

Այնուհետև նա հավելել է․

«Մենք արյան վրեժ ենք ուզում մեր առաջնորդի (այաթոլլա Ալի Խամենեիի – խմբ.) համար։ Ժողովուրդը զայրացած է և պահանջում է վրեժ արյունահեղության համար։ Բնականաբար, ամերիկացիները բախվել են և ապագայում կբախվեն դաժան հատուցման»։

 

  • Կիսվել: