շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Իրանի ու Թուրքիայի սահմանին մեքենաների հերթեր են գոյացել

Իրանի ու Թուրքիայի սահմանին մեքենաների հերթեր են գոյացել

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեկտեմբերի 28-ից Թուրքիան իրանական բեռնատարներից յուրաքանչյուր լիտր վառելիքի դիմաց գանձում է մոտ 29 լիրա (մոտ 0.8 դոլար): Նշվում է, որ թուրքական կողմի որոշման պատճառով իրանցի շատ վարորդներ հրաժարվել են երթևեկել և երկու երկրների սահմանին հերթեր են գոյացել:

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ իրանական կողմը, ի պատասխան, դադարեցրել է թուրքական բեռնատարներին դիզվառելիքի տրամադրումը, ինչն իր հերթին առաջացրել է թուրք վարորդների դժգոհությունը:

Իրադրության սրման ֆոնին իրանական կողմն այժմ միջանկյալ որոշում է կայացրել, մասնավորապես՝ Արևմտյան Ատրպատականի ճանապարհային բեռնափոխադրումների վարչության պետը հայտնել է, որ ժամանակավորապես դեպի Թուրքիա երթևեկող փոխադրամիջոցների համար 800 լիտր, իսկ Թուրքիայի տարածքով տարանցում իրականացնող իրանական փոխադրամիջոցների համար 1400 լիտր քվոտա կսահմանվի:

Նշենք, որ մինչև թուրքական կողմի որոշումը իրանական բեռնատարները Թուրքիա մուտք գործելիս ազատված էին վառելիքի համար նախատեսված հարկերից և մաքսատուրքերից։

  • Կիսվել: