հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Տիգրան Ավինյանն անդրադարձել է իր նախաձեռնությամբ մի շարք մանկապարտեզներում մեկնարկած հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագրին

Տիգրան Ավինյանն անդրադարձել է իր նախաձեռնությամբ մի շարք մանկապարտեզներում մեկնարկած հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագրին

Ամիսներ առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը։

Ավինյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով, որ ծրագրի ընթացքում երեխաները խաղերի, զրույցների և տարբեր վարժությունների միջոցով սովորում են ճանաչել իրենց հույզերը, խոսել դրանց մասին, լսել ու հասկանալ ընկերներին, աշխատել թիմով և հարգել միմյանց։

«Հուզական ինտելեկտը միայն զգացմունքների մասին չէ։ Դա սեփական հույզերը ճանաչելու, դրանք ճիշտ արտահայտելու և կառավարելու, դիմացինին հասկանալու, համագործակցելու ու տարաձայնությունները խաղաղ ճանապարհով հաղթահարելու կարողությունն է։ Այս հմտությունները ձևավորվում են հենց վաղ տարիքում և մեծ ազդեցություն են ունենում երեխայի հետագա զարգացման վրա։

Ծրագրի ընթացքում երեխաները խաղերի, զրույցների և տարբեր վարժությունների միջոցով սովորում են ճանաչել իրենց հույզերը, խոսել դրանց մասին, լսել ու հասկանալ ընկերներին, աշխատել թիմով և հարգել միմյանց։ Արդյունքում նրանք ավելի պատրաստ են լինում դպրոցական կյանքին, ավելի հեշտ են շփվում շրջապատի հետ և ձեռք են բերում հմտություններ, որոնք նրանց ուղեկցելու են ամբողջ կյանքում։

Համոզված եմ՝ կրթությունը միայն գիտելիք փոխանցելը չէ։ Այն նաև ինքնավստահ, կարեկից, պատասխանատու և հոգատար մարդ ձևավորելու մասին է։ Իսկ դրա հիմքը դրվում է հենց մանկության տարիներին», - գրել է Ավինյանը։

  • Կիսվել: