շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Իրանի ու Թուրքիայի նախագահները հանդիպում կունենան ԱՄՆ-ում

Իրանի ու Թուրքիայի նախագահները հանդիպում կունենան ԱՄՆ-ում

Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին մասնակցելու համար ԱՄՆ մեկնած Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպումը նախատեսվում է ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց գտնվող Թուրքական տանը։

Hürriyet-ի լրագրող Յունուս Փաքսոյի տեղեկացմամբ՝ դա կլինի երկու երկրների առաջնորդների առաջին դեմ առ դեմ հանդիպումը Թուրքական տանը այն բանից հետո, ինչ Փեզեշքիանի ընտրվել է Իրանի նախագահի պաշտոնում:

«Մինչ սիոնիստական ռեժիմն արագացնում է սպանդի շղթան տարածաշրջանում և շարունակում հերթական հարձակումներն իրականացնել Լիբանանում անցյալ շաբաթվա ընթացքում, դեռևս անորոշ է մնում՝ արդյո՞ք Իրանը կներքաշվի առկա լարվածության մեջ: Այս համատեքստում Էրդողան-Փեզեշքյան հանդիպման կարևորությունն աճել է»,- գրում է Յունուս Փաքսոյը։

  • Կիսվել: