երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Իրանի ու ՌԴ-ի արտգործնախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները

Իրանի ու ՌԴ-ի արտգործնախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի նրա գործընկեր Աբբաս Արաղչին, հայտնում է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը։
 
Նշվում է, որ կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ զինված ագրեսիայից հետո:
 
«Քննարկվել են տարածաշրջանի զարգացումները՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ չհրահրված զինված ագրեսիայի ֆոնին։ Ընդգծվել է, որ նման գործողությունները խաթարում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերը և ծանր հետևանքներ ունեն ամբողջ Մերձավոր Արևելքի համար։ Այս դիրքորոշումը Ռուսաստանի ներկայացուցիչը ներկայացրել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում»,-ասված է նախարարության կայքում։

  • Կիսվել: