շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իրանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել. մանրամասներ

Իրանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել. մանրամասներ

Նախօրեին ուշ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին և Ժան-Նոել Բարոն, հայտնում են իրանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նախարարները քննարկել են ԱՄՆ-ի և Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Իրանի դեմ սանձազերծված պատերազմը և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի պատճառը ԱՄՆ-ն և Սիոնիստական ​​ռեժիմն են՝ ընդգծելով, որ բոլոր երկրները պետք է պատասխանատու մոտեցում ցուցաբերեն այս իրավիճակին և վճռականորեն դատապարտեն ագրեսորների հանցավոր արարքը, ինչպես նաև զերծ մնան ցանկացած գործողությունից, որը կարող է սրել և ընդլայնել հակամարտության շրջանակը։

Իրանի պաշտպանական միջոցառումները բացառապես ուղղված են տարածաշրջանում ագրեսորների ռազմական բազաների և օբյեկտների դեմ և չպետք է դիտարկվեն որպես Իրանի կողմից տարածաշրջանի երկրների վրա հարձակում։

 

  • Կիսվել: