շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Իրանի ռազմական պատվիրակությունն այցելել է Ադրբեջան

Իրանի ռազմական պատվիրակությունն այցելել է Ադրբեջան

ԻԻՀ ԶՈւ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունն օգոստոսի 20-ին այցելել է Ադրբեջանի Հանրապետություն, որտեղ հանդիպել է այդ երկրի ռազմական բարձրաստիճան հրամանատարների և պաշտոնյաների հետ, գրում է parstoday.com-ը:

Հանդիպման ժամանակ Իրանի պատվիրակության անդամներն ընդգծել են երկու բարեկամ և հարևան երկրների միջև հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը։

Ադրբեջանի Հանրապետությունը Իրանի հարևաններից է, որը վերջին տարիներին ցանկանում է ընդլայնել համագործակցությունն Իրանի հետ տարբեր ոլորտներում։

Իրանի պատվիրակության ղեկավար, բրիգադի գեներալ Ֆարհադ Արիան Ֆարն ասել է, որ այս հնգօրյա այցի ընթացքում հանդիպումներ կանցկացվեն պաշտպանության և անվտանգության ոլորտների պաշտոնյաների հետ, կկազմվեն երկու երկրների համագործակցության ճանապարհային քարտեզները, կստեղծվեն անհրաժեշտ մեխանիզմներ՝ ապահովելու տարանցիկ երթուղու և էներգետիկայի անվտանգությունը, մասնակցությունը պաշտպանական պատրաստությանը և ազատագրված տարածքների վերակառուցմանը։

Գեներալ Արիան Ֆարը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է բոլոր ոլորտներում համագործակցել Ադրբեջանի հետ։

 

  • Կիսվել: