շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Իրանի ռազմական արտադրանքի ծավալներն աճել են 5 անգամ. ԻԻՀ ՊՆ

Իրանի ռազմական արտադրանքի ծավալներն աճել են 5 անգամ. ԻԻՀ ՊՆ

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը հայտարարել է, որ պաշտպանական արտադրանքի արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 5 անգամ, իսկ պաշտպանական արտադրանքի արտադրությունը նույնպես աճել է 3 անգամ, գրում է parstoday.ir-ը:

Բրիգադային գեներալ Մոհամմադռեզա Աշթիանին չորեքշաբթի կառավարության նիստի շրջանակում լրագրողներին ասել է.«Պաշտպանության նախարարությունը մինչ այժմ կատարած բոլոր աշխատանքների առումներով զգալի աճ է գրանցել»:

Նա հավելել է. «Պաշտպանության նախարարությունում մեր կատարած քայլերը թռիչքային են, և որ մեր պայմանները և՛ պաշտպանության և պաշտպանական արդյունաբերության ոլորտում շատ իդեալական են»։

Պաշտպանության նախարարը հայտարարել է. «Մեր զինված ուժերը հզորությամբ պաշտպանում են երկիրը, և մենք փորձում ենք տարբեր հարթություններում աջակցել զինված ուժերին»։

Գեներալ Աշթիանին Սպահանում ԱԹՍ-ների միջոցով կատարված հարձակման հեցինակների բացահայտման մասին ասել է.«Նման դեպքեր կարող են տեղի ունենալ շատ երկրներում։ Թուլությունից դրդված մեր թշնամիներն ամեն ինչ անում են, և պատճառն այն է, որ նրանք չեն կարող հանդուրժել այս զարգացումները»:

 

  • Կիսվել: