շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իրանի ողջունել է Սիրիայի հարցով ՌԴ-Թուրքիա համաձայնագիրը

Իրանի ողջունել է Սիրիայի հարցով ՌԴ-Թուրքիա համաձայնագիրը

Թեհրանը ողջունում է Սիրիայի հարցով ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների միջև կնքված համաձայնագիրը, հայտարարել է Իրանի ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում են Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Ռուսաստանի և Թուրքիայի միջև Սիրիայի հյուսիսում հրադադարի մասին համաձայնագիրը դրական քայլ է՝ կայունությունն ու անդորրը տարածաշրջան վերադարձնեկու ճանապարհին»,-ասել է Մուսավին:

Նա նաև հավելել է, որ Իրանը ողջունում է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը նպաստող ցանկացած գործողություն, և հույս է հայտնել, որ այս պայմանավորվածությունների ձեռքբերումը կնպաստի անվտանգության հետ կապված Թուրքիայի մտահոգության վերացմանը

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է. «Իրանը Ադանայի համաձայնագրում համապատասխան հիմք է տեսնում Թուրքիայի և Սիրիայի միջև խնդրի լուծման համար, և այս կապակցությամբ պատրաստ է ցուցաբերել ցանկացած օգնություն Անկարայի և Դամասկոսի միջև երկխոսություն հաստատելու համար»:

  • Կիսվել: