երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրանի նախագահը Թրամփին մեղադրել է Սոլեյմանիի սպանության համար

Իրանի նախագահը Թրամփին մեղադրել է Սոլեյմանիի սպանության համար

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության երկրորդ տարելիցին նվիրված հանրահավաքին պահանջել է դատել նրանց, ովքեր պատասխանատու են վերջինի նկատմամբ հաշվեհարդարի համար:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն պետք է կանգնեն դատարանի առաջ և պատասխան տան դրա համար: «Եթե արդարությունը չհաղթի, ապա իրանցի ժողովուրդը վրեժխնդիր կլինի»,- ասել է Ռայիսին:

Գեներալ Ղասեմ Սոլեյմանին զոհվել էր 2020թ. հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մերձակայքում՝ ԱՄՆ ռազմաօդայի ուժերի անօդաչու սարքի հարվածի հետևանքով: Պենտագոնը հայտարարել էր, որ հրթիռային հարվածը հասցվել է այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ:

  • Կիսվել: