ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Իրանի նախագահը հերքում է բարեկամ ու հարևան երկրների վրա հարձակումները

Իրանի նախագահը հերքում է բարեկամ ու հարևան երկրների վրա հարձակումները

Մենք չենք հարձակվել բարեկամ և հարևան երկրների վրա: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

Նա նշել է, որ Իրանի նպատակը տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաները, օբյեկտներն ու կայանքներն են եղել:

Փեզեշքիանը նաև ասել է, որ Իրանը չի հարձակվի հարևան երկրների վրա, եթե դրանք առաջինը չհարվածեն։

Իրանի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը, որի կազմում են բանակը, իրավապահ ուժերը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), մեկնաբանել է նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությունը, ըստ որի՝ Իրանը չի հարձակվի հարևան երկրների վրա, եթե դրանք առաջինը չհարվածեն։ Իրանական իշխանություններին մոտ կանգնած Mehr News գործակալության փոխանցմամբ՝ զինվորականները նշել են, որ Իրանը «հարգում է հարևան երկրների շահերն ու ազգային ինքնիշխանությունը և նրանց նկատմամբ թշնամական գործողություններ չի իրականացրել»։

Նշենք, որ ավելի վաղ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Արքայազն Սուլթանի ավիաբազայի ուղղությամբ արձակված երկու բալիստիկ հրթիռի ոչնչացման մասին: Համացանցում տարածվել են տեսանյութեր, որոնցում երևում է Դուբայի օդանավակայանի տարածքում ԱԹՍ-ի հարվածի պահը:

Հիշեցնենք նաև, որ Իրանի Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Աբոլֆազլ Շեքարչին ասել է, որ ցանկացած երկիր, որը կաջակցի Իրանի դեմ ագրեսիային, կդիտարկվի որպես օրինական թիրախ: 

  • Կիսվել: