երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Իրանի միջուկային համաձայնագրի գործընթացը «շատ մոտ է ավարտին». Ֆրանսիայի ԱԳՆ

Իրանի միջուկային համաձայնագրի գործընթացը «շատ մոտ է ավարտին». Ֆրանսիայի ԱԳՆ

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման բանակցող կողմերը մոտ են համաձայնության, սակայն այդ գործընթացը չպետք է հետաձգել։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը՝ գրում է ТАСС-ը։

Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունը մտահոգություն է հայտնել, որ բանակցությունների հետագա ձգձգումները կարող են վտանգավոր լինել համաձայնության հասնելու համար։ Փարիզը Լոնդոնի և Բեռլինի հետ մյուս կողմերին կոչ է արել «պատասխանատվությամբ մոտենալ խնդրին և ընդունել համաձայնագրի կնքման համար անհրաժեշտ որոշումները»։

Երեքշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Չինաստանի նախագահ Սի Ծինպինը տեսակոնֆերանսի միջոցով անդրադարձել են Իրանի միջուկային ծրագրի վերականգնման խնդրին։ Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը զրույցի մանրամասները չի հաղորդում։

  • Կիսվել: