հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Իրանի միջուկային գործարքին վերադառնալու շուրջ Վիեննայի բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի 29-ին

Իրանի միջուկային գործարքին վերադառնալու շուրջ Վիեննայի բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի 29-ին

Իրանական միջուկային գործարքին վերադառնալու շուրջ բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի 29-ին Վիեննայում: Այս մասին Twitter-ում հայտնել է Իրանի ԱԳ փոխնախարար Ալի Բաղերին՝ հավելելով, որ այդ որոշումն ընդունվել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) համատեղ հանձնաժողովի համակարգող Էնրիկե Մորոյի հետ իր զրույցի ընթացքում:

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՌԴ դիվանագիտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն արձագանքել է այս որոշմանը՝ նշելով, որ «բանակցությունները ճանապարհ են բացում ամերիկյան պատժամիջոցների չեղարկման և ԳՀՀԾ-ի դրույթների ամբողջական կատարմանը Իրանի վերադարձի համար»:

Միջուկային համաձայնագրի նախնական ձևաչափի վերականգնման շուրջ Իրանի և «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան) միջև բանակցություններն ընթանում են ապրիլից: Համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչները նաև առանձին խորհրդակցություններ են անցկացնում ամերիկյան կողմի հետ:

  • Կիսվել: