Իրանի կողմից մեզ վնաu հասցնելու ցանկացած փորձ կհանդիպի վճռական պատասխանի․ Իսրայելի վարչապետ
Իրանի կողմից մեզ վնաս հասցնելու ցանկացած փորձ կհանդիպի վճռական պատասխանի: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։
«Սա շատ լուրջ սխալ կլինի, սխալ, որը վերջինը կլինի»,-նշել է նա:
Իսրայելի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ ապագայում ակնկալվում է ընդլայնել Արաբական և մահմեդական պետությունների հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրերը: Իրանի ԱԳՆ-ից էլ հայտարարել են՝ Իրանի նկատմամբ ցանկացած ագրեսիա ջախջախիչ պատասխանի կարժանանա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի առաջին փոխնախագահը հայտարարել էր, թե իրենք չեն ուզում պատերազմ սկսել, բայց նաև չեն խուսափի ինքնապաշտպանությունից:
Տեսանյութը՝ այստեղ:


