Մենք չենք ուզում պատերազմ սկսել, բայց նաև չենք խուսափի ինքնապաշտպանությունից. Իրանի առաջին փոխնախագահ
Իրանը չի ցանկանում հակամարտություն, բայց պատրաստվում է պատերազմի: Այս մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ-Ռեզա Արեֆը։
Նա նշել է, որ կառավարությունը մշակել է երկրի կառավարման ծրագիր՝ հնարավոր պատերազմի դեպքում։
«Իշխանությունները հաստատել են 12-օրյա պատերազմի տնտեսական սցենարը և լիովին պատրաստ են նման սցենարի։ Կառավարությունն այժմ ունի նաև պատերազմական ժամանակների տնտեսական և կառավարման ծրագիր»,-ասել է Արեֆը՝ ընդգծելով, որ Թեհրանը չի ձգտում հակամարտության և պատերազմի կողմնակից չէ, բայց պատրաստ է պաշտպանել երկիրը։
«Մենք հույս ունենք, որ այս ծրագիրը երբեք անհրաժեշտ չի լինի։ Մենք չենք ուզում պատերազմ սկսել, բայց նաև չենք խուսափի ինքնապաշտպանությունից»,-իր խոսքն ամփոփել է փոխնախագահը:


