Իրանի խորհրդարանի ռազմավարական խմբակցության ղեկավարը զգուշացրել է Կովկասում սիոնիստների ներկայության մասին
Իրանի Իսլամական խորհրդարանի ռազմավարական խմբակցության ղեկավարն Կովկասում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ ընդգծել է, որ սիոնիստների ներկայությունը կովկասյան տարածաշրջանում չի բխում ոչ մի երկրի շահերից, գրում է parstoday.ir-ը:
Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Միրթաջոդինին «Ֆարս» լրատվական գործակալության հետ զրույցում Կովկասում լարվածության կապակցությամբ ասել է. «Մենք թույլ չենք տա, որ Սիոնիստական ռեժիմը որոշ երկրների թույլ կառավարման պատճառով լարվածություն ու հակամարտություններ ստեղծի հարեւան երկրներում։ Սիոնիստական ռեժիմը և ԱՄՆ-ն պետք է ուշադիր լինեն լիրենց այս պահվածքից»։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է տարածաշրջանի և իր հարևանների անվտանգությունը խաթարող ցանկացած ծրագրի և նախագծի: Պատմական և աշխարհագրական սահմանների փոփոխությունը կովկասյան տարածաշրջանում ինտրիգի գործոններից մեկն է, որն տարաձայնություններ է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև», նշել է Միրթաջոդինին:
Շարունակելով ելույթը, Իրանի Իսլամական խորհրդարանի ռազմավարական խմբակցության ղեկավարն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ չի ճանաչում սահմանների փոփոխությունը։ Բոլոր հարևան երկրների անվտանգությունը կապված է միմյանց հետ: Այս խնդիրների և լարվածության վերացման միակ լուծումը հարևան երկրների և տարածաշրջանի միջև երկխոսությունն է, և այլ երկրների, այդ թվում՝ Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի ներկայությունը այս հարցում չի բխում ոչ մի երկրի շահերից:
Միրթաջոդինին նկատել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում: Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես պաշտպանում է տարածաշրջանի և հարևան երկրների անվտանգությունը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հարևան երկրների մեջ առավելագույն ջանքեր է գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը վերացնելու համար։