Իրանի խորհրդարանի նախագահը փետրվարի 7-ին կմեկնի Ռուսաստան
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը փետրվարի 7-ին կմեկնի Ռուսաստան, գրում է parstoday.com-ը:
Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում, ասել է. «Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով, փետրվարի 7-ից 9-ը մեկնելու է Մոսկվա»:
Նա հավելել է, որ Իսլամական խորհրդարանի նախագահ Ղալիբաֆի այցը Մոսկվա, որը վերջինիս առաջին պաշտոնական այցն է օտար երկիր որպես խորհրդարանի նախագահ, ցույց է տալիս, թե նա ինչ կարևորություն է տալիս հարևան և բարեկամ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին:
Ջալալին հավելել է. «Իրանի Իսլամական խորհրդարանի խոսնակի այցը Մոսկվա կօգնի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացմանը նաև այլ ոլորտներում»: