երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Իրանի հյուսիսում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով 2 մարդ է զոհվել

Իրանի հյուսիսում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով 2 մարդ է զոհվել

 Իրանի հյուսիսում գտնվող Ալբորզի նահանգում առնվազն 2 մարդ է զոհվել ուսումնական ինքնաթիռի կործանման հետևանքով։Այս մասին տեղեկանում ենք ТАСС-ից։

Ինքնաթիռն ընկել է նահանգի վարչական կենտրոն Քերեջ քաղաքից ոչ հեռու։ Ինքնաթիռում գտնվող 2 անձինք տեղում զոհվել են։ Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, ըստ նախնական տեղեկատվության՝ կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը։

Fars գործակալությունը պնդում է, որ օդանավի շարժիչը շարքից դուրս է եկել վերելքի պահին։

Պատահարի վայր է ուղարկվել հատուկ խումբ՝ միջադեպի մանրամասնությունները պարզելու համար:

  • Կիսվել: