կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Իրանի հետ պատերազմն աղետ է համաշխարհային տնտեսության համար. Գերմանիայի պաշտպանության նախարար

Իրանի հետ պատերազմն աղետ է համաշխարհային տնտեսության համար. Գերմանիայի պաշտպանության նախարար

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմն անվանել է «աղետ համաշխարհային տնտեսության համար», հայտնում է Sky News-ը։

Նա նշել է, որ Գերմանիան չի ցանկանում «ներքաշվել» հակամարտության մեջ, սակայն պատրաստ է օգնել խաղաղության ապահովմանը, հենց որ այն ձեռք բերվի։

«Մեզ հետ ոչ ոք չի խորհրդակցել։ Մեզ ոչ ոք չի հարցրել։ Սա մեր պատերազմը չէ, և, հետևաբար, մենք չենք ցանկանում ներքաշվել դրա մեջ»,- ասել է Պիստորիուսը։

  • Կիսվել: