երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իրանի հարավում հակաշիական ահաբեկչական խմբավորման անդամ է ձերբակալվել

Իրանի հարավում հակաշիական ահաբեկչական խմբավորման անդամ է ձերբակալվել

Իրանի հարավում՝ Բանդար Աբաս նավահանգստային քաղաքում, հակաշիական ահաբեկչական խմբավորման անդամ է ձերբակալվել, հայտնում է Tasnim-ը։

Հորմոզգան նահանգի ոստիկանությունը կիրակի հայտնել է, որ խմբավորման անդամ Աքրամ Լահորին ձերբակալվել է Բանդար Աբասում:

Հետախուզական մի շարք գործողություններից հետո ոստիկանությունը ձերբակալել է Լահորիին՝ հակաշիական ահաբեկչական «Սիպահ-է-Սահաբա» խմբավորման անդամ լինելու մեղադրանքով։

Հաղորդվում է, որ Լահորին ռումբեր ստեղծելու պատրաստում է անցել Պակիստանում:

  • Կիսվել: