հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իրանի համբերությունը լցվել է. Թավրիզում ադրբեջանագիտության կենտրոն է փակվել

Իրանի համբերությունը լցվել է. Թավրիզում ադրբեջանագիտության կենտրոն է փակվել

Իրանում փակել են թյուրքական անջատողականության հերթական բույնը՝ Թավրիզի համալսարանին կից ադրբեջանագիտության կենտրոնը։ Այս մասին ասված է կենտրոնի սոցկայքում։

Իր հրապարակման մեջ կենտրոնը հայտնում է, որ "իշխանությունները ճնշում են գործադրել ուսանողների վրա, ընդհուպ մինչև հեռացումը, իրականացրել են չարտոնված ստուգումներ և այլն":

Կենտրոնի երկու անդամներ՝ Հադի Հեյդարի Ազադն ու Իբրահիմ Ահմեդփուրը, ձերբակալվել էին փետրվարի 27-ին ։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին ամիսներին Իրանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ադրբեջանցի անջատողականներն առանձնակի ակտիվություն են ցուցաբերել հյուսիս-արեւմտյան նահանգներում։ Պանթյուրքիստները ջարդեր էին կազմակերպում, հարձակվում իրավապահ մարմինների աշխատակիցների վրա և այլն: Նրանց բոլոր ակցիաներն ուղեկցվում էին հակաիրանական, անջատողական և պանթյուրքիստական կարգախոսներով:

  • Կիսվել: