Իրանի և և Սիրիայի հարաբերությունները ռազմավարական են. ԻԻՀ ԱԳՆ
Իրանի ԱԳ նախարարը, Դամասկոսում հայտարարել է.«Իրանի և և Սիրիայի հարաբերությունները ռազմավարական են», գրում է parstoday.com-ը:
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը շաբաթ օրը Դամասկոս ժամանելուց հետո օդնավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է.«Սիրիայի հետ Իրանի հարաբերությունները ռազմավարական են, և մենք փորձում ենք բոլոր ոլորտներում ընդլայնե Դամասկոսի հետ համագործակցությունը»:
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հավելել է, որ Սիրիան ծաղկում է, և Իրանը կլինի այդ երկրի կողցին, ինչպես ահաբեկչության դեմ պայքարում էր կանգնած Սիրիայի կառավարության և ժողովրդի կողքին:
Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ ալ-Մաղդադն ասել է. «Մենք աջակցում ենք միջուկային հարցում Իրանի ջանքերին և խստորեն դատապարտում ենք ԱՄՆ -ի բոլոր գործողությունները այս և տարածաշրջանային այլ հարցերի կապակցությամբ»:
Իրանի արտգործնախարարը և նրան ուղեկցող պատվիրակությունը այսօր ժամանել են Դամասկոսի միջազգային օդանավակայան: