երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Իրանի և ԱՄԷ-ի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Իրանի և ԱՄԷ-ի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Իրանի ԱԳ նախարարը և ԱՄԷ փոխվարչապետ ու ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանի, հատկապես՝ Սիրիայի զարգացումների շուրջ, գրում է parstoday.ir-ը:

Հղում անելով ԻԻՀ ԱԳՆ տեղեկատվության բաժնին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ սեյեդ Աբբաս Արաղչին և Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը, հինգշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում, քննարկել են Սիրիայի իրավիճակն ընդգծելով այդ երկրի անկախությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և անվտանգությունն ու կայունությունը պահպանելու անհրաժեշտությունը։

Կողմերն ընդգծել են նաև Սիրիայի վրա Իսրայելի ավիահարձակումները դադարեցնելու անհրաժեշտությունը։

Նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման կարևորության և սադրիչ գործողություններից խուսափելու շուրջ, որոնք ներկա զգայուն իրավիճակում կարող են խաթարել տարածաշրջանի երկրների միջև բարեկամության և համագործակցության մթնոլորտը։

 

  • Կիսվել: