շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Իրանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում՝ տրանսպորտային հաղորդակցությունը դյուրացնելու ուղղությամբ. Թեհրանում Ադրբեջանի դեսպան

Իրանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում՝ տրանսպորտային հաղորդակցությունը դյուրացնելու ուղղությամբ. Թեհրանում Ադրբեջանի դեսպան

Թեհրանում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է տրանսպորտային հաղորդակցությունը դյուրացնելու ուղղությամբ Թեհրանի ու Բաքվի պաշտոնյաների հանդիպումների մասին, գրում է parstoday.com-ը:

Iran Press գործակալությանը տված հարցազրույցում, Ալի Ալիզադեն ասել է.«ԻԻՀ և Ադրբեջանի առաջիկա հանդիպումներում կքննարկվի Աստարաչայ գետի վրա հետիոտնային և ավտոմոբիլային կամուրջների կառուցման հարցը»:

Ալի Ալիզադեն ասել է.«Այս կամուրջներն Իրանին և Ադրբեջանին թույլ կտան դյուրացնել երկկողմ երթևեկությունը»:

Անդրադառնալով Աշխաբադում Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանն ասել է. «Երկու կողմերն ընդգծել են հարաբերությունների խորացումն ու զարգացումը, և այդ կապակցությամբ համապատասխան հրահանգներ են տրվել երկու երկրների դեսպաններին»։

Ալի Ալիզադեն ասել է.«Իրանի և Ադրբեջանի համատեղ հանձնաժողովների ղեկավարների հանդիպումը վկայում է այն մասին, որ երկու երկրները հակված են զարգացնելու հարաբերությունները»:

  • Կիսվել: