Իրանի ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Իրանի Հարավային Խորասան նահանգի ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, վիրավորվել՝ 17-ը։ 24 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։
Պայթյունի ժամանակ այնտեղ աշխատել է 69 հանքափոր։
Փրկարարական աշխատանքների բարդությունը պայմանավորված է նաև նրանով, որ ածխահանքը գտնվում է 250 մետր խորության վրա, իսկ երկարությունը կազմում է մոտ 700 մետր: Այնուամենայնիվ, փրկարարներն ամեն ինչ անում են հանքափորներին տարհանելու համար, տեղական լրատվամիջոցներին ասել է նահանգի ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ալի Ախունդին:
Հանքահորում տեղի ունեցած պայթյունը հրդեհի չի հանգեցրել, մարդկանց շնչահեղձության պատճառ է դարձել թունելներում մեթանի արտանետումը: