երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրանի  առողջապահության փոխնախարարն ապաքինվել է

Իրանի առողջապահության փոխնախարարն ապաքինվել է

Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինվել է։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար  Սայիդ Նամակին։

Ինչպես հայտնում է  ՌԻԱ Նովոստին, վերջինս, ապաքինվելու կապակցությամբ շնորհավորելով փոխնախարարին, հանձնարարել է հետևել  կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ընթացքին:

«Ձեզ՝ որպես իմ հատուկ ներկայացուցչի, առաջադրանք է տրվում ուղևորվել նահանգների ու քաղաքային շրջանների կենտրոններ եւ հետեւել ազգային մոբիլիզացմանը կորոնավիրուսի դեմ պայքարում»,- ասված է Նամակիի հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: