Իրանի արևմուտքում հասցված հարվածի հետևանքով նույն ընտանիքի 6 անդամ է զոհվել, այդ թվում՝ 1 երեխա
Իրանի արևմտյան Իլամ նահանգի Էյվան քաղաքում բնակելի շենքի վրա իսրայելա-ամերիկյան հարվածի հետևանքով սպանվել են նույն ընտանիքի վեց անդամներ, այդ թվում՝ 6 ամսական երեխա, հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Տեղի պաշտոնյայի խոսքով՝ փրկարարները դեռևս գտնվում են դեպքի վայրում և փլատակների մաքրման աշխատանքներ են իրականացնում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ժամանակ սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը: Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին և ներխուժել հարավային Լիբանան:


