Իրանի Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակվել
Նշանակվել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նոր քարտուղար: Նա Ալի Աքբար Ահմադիանն է, հաղորդում է Tasnim-ը։
Նշվում է, որ համապատասխան հրամանագիրը ստորագրել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին:
Այդ պաշտոնում Ահմադիանը կփոխարինի Ալի Շահմանիին։