ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իրանի ԱԳՆ-ն հաստատել է Էր Ռիադում դեսպանատան վերաբացման մասին լուրերը

Իրանի ԱԳՆ-ն հաստատել է Էր Ռիադում դեսպանատան վերաբացման մասին լուրերը

 Իրանի ԱԳՆ-ն հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Էր Ռիադում Իսլամական Հանրապետության դեսպանությունը հունիսի 6-ից կվերսկսի աշխատանքը։ Այս մասին ասվում է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանիի հայտարարության մեջ։

Քանաանին նշել է նաև Ջիդդայում հյուպատոսարանի բացման մասին:

«Իրանի Իսլամական Հանրապետության և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների վերականգնման վերաբերյալ երկկողմ համաձայնագրերի կատարման գործընթացի ավարտին երեքշաբթի՝ հունիսի 6-ին, և չորեքշաբթի՝ հունիսի 7-ին, պաշտոնապես կբացվեն Էր Ռիադում Իրանի դեսպանությունը, Ջիդդայում գլխավոր հյուպատոսությունը և Իսլամական համագործակցության կազմակերպությունում մշտական ​​ներկայացուցչությունը»,- ասված է նախարարության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: