երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Իրանի ԱԳՆ-ն Բաքվին կոչ է արել չքաղաքականացնել դեսպանատան հետ կապված միջադեպը

Իրանի ԱԳՆ-ն Բաքվին կոչ է արել չքաղաքականացնել դեսպանատան հետ կապված միջադեպը

Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը:

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հայտարարություն է արել ի պատասխան Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահի՝ այս տարվա հունվարի վերջին Թեհրանում իր երկրի դեսպանատանը տեղի ունեցած կրակոցների մասին հաղորդագրությանը: «Ավելի լավ է խուսափել այդ հարցի շուրջ ցանկացած նախապաշարմունքից, քաղաքականացումից և քարոզչությունից», – հայտնել է Քանաանին:

«Այս միջադեպի ոչ ճիշտ մեկնաբանությունները ներկայացնելու նպատակով ԶԼՄ — ների հետ զրույցները կառուցողական գործողություն չեն, քանի որ այս գործով հետաքննությունը և դատավարությունը շարունակվում են»,-հայտարարել է մամուլի քարտուղարը: Քանաանին հայտնել է, որ գործի քննությունը շարունակվում է։ «Այս ողբերգական միջադեպի բոլոր ասպեկտները մանրակրկիտ և որակյալ հետաքննվում են», – ավելացրեց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին դեսպանատուն էր ներխուժել ինքնաձիգով զինված մի մարդ։ Նա կրակ է բացել և մահացու վիրավորել մեկ մարդու։ Հարձակվողին ձերբակալել են դեսպանատան անվտանգության աշխատակիցները։

Հարձակվողն իր գործողությունները բացատրել է նրանով, որ իր կինը մի քանի ամիս առաջ մտել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն և տուն չի վերադարձել։ Նրա խոսքով՝ դեսպանատան իր դիմումներին աշխատակիցները հրաժարվել են կնոջ վերաբերյալ որևէ տեղեկություն տրամադրել։

Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հունվարի 27-ի առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է դիվանագիտական առաքելության պահպանության ծառայության պետը, ևս երկուսը վիրավորվել են։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Կանաանին խստորեն դատապարտել է զինված հարձակումը և հայտնել, որ նախաքննության արդյունքների համաձայն՝ հարձակման հետևում անձնական դրդապատճառներ են եղել:

  • Կիսվել: