երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրանի ԱԳՆ-ից բողոքի նոտա է փոխանցվել ամերիկյան իշխանություններին

Իրանի ԱԳՆ-ից բողոքի նոտա է փոխանցվել ամերիկյան իշխանություններին

Իրանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Թեհրանում Միացյալ Նահանգների շահերը ներկայանող Շվեյցարիայի դեսպանին՝ կապված ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հայտարարության հետ, որի համաձայն՝ ԱՄՆ ռազմածովային ուժերն անհրաժեշտության դեպքում պատրաստ են գրոհել Իրանի ռազմածովային նավատորմի վրա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Նոտա է փոխանցվել ամերիկյան իշխանություններին՝ Իրանի վճռական բողոքով ԱՄՆ-ի ուժերի կողմից սպառնալիքների դեմ», - ասվում է հայտարարության մեջ:

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ռազմածովային ուժերին հրաման է տվել անհրաժեշտության դեպքում ոչնչացնել իրանական ռազմանավերը:

  • Կիսվել: