ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանի ԱԳ նախարարը տարածաշրջանում իրավիճակի կայունացումը տեսնում է «3+3» ձևաչափը

Իրանի ԱԳ նախարարը տարածաշրջանում իրավիճակի կայունացումը տեսնում է «3+3» ձևաչափը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հարավային Կովկասում ստեղծված լարված իրավիճակը կարող է կարգավորվել «3+3» ձևաչափի շրջանակում:

«Մենք, իհարկե, պետք է «3+3» մեխանիզմի միջոցով, ինչպես նաև գոյություն ունեցող մեխանիզմների միջոցով, առանց ուժի դիմելու, կարգավորենք հարցերը տվյալ տարածաշրջանում»,-նշել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
 
«3+3» ձևաչափը ներառում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք մերձավոր հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությունը։ Աբդոլլահիանը դեմ է արտահայտվել տարածաշրջանային գործընթացներին արտաքին միջամտությանը։ Իրանի ԱԳՆ ղեկավարն առաջարկել է այս ձևաչափի նիստն անցկացնել Թեհրանում։
 

 

  • Կիսվել: