երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ

Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ

Հինգշաբթի Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Վրաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է վարչապետ Գիորգի Գախարիայի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանի հետ կապված խնդիրները: Այդ մասին հաղորդում է Pars Today-ը: 

Իրանի արտգործնախարարը վրացի պաշտոնյաների հետ իր խորհրդակցությունների վերաբերյալ նշել է, որ Իրանն ու Վրաստանը երկար տարիների հարաբերություններ ունեն, և Վրաստանի հետ տարանցման ոլորտում համագործակցության դաշտը շատ լայն է: 

  • Կիսվել: