երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Իրանի ԱԳ նախարարը՝ Բայրամովին․ Հարգել միջազգային սահմաններն ու Կովկասյան տարածաշրջանում վեճերը լուծել քաղաքական ճանապարհով

Իրանի ԱԳ նախարարը՝ Բայրամովին․ Հարգել միջազգային սահմաններն ու Կովկասյան տարածաշրջանում վեճերը լուծել քաղաքական ճանապարհով

ԻԻՀ ԱԳ նախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահյանը նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Կովկասյան տարածաշրջանում առկա տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով:

Նշվում է, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ընդգծել է բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը  և Իրանին  կոչ է արել ավելի մեծ մասնակցություն ունենալ ազատագրված տարածքների  վերակառուցմանը, ինչպես նաև համագործակցել տարանցման ոլորտում:
 
Հեռախոսազրույցում Ամիր Աբդուլլահյանը հայտնել է երկկողմ  հարաբերությունները զարգացնելու և Ադրբեջանի ազատագրված տարածքների վերակառուցման ծրագրերին մասնակցելու Իրանի պատրաստակամությունը:
 
Իրանի արտգործնախարարը նաև ընդգծել է միջազգային սահմանները հարգելու անհրաժեշտությունը և  կոչ է արել Կովկասյան տարածաշրջանում  առկա վեճերը լուծել քաղաքական և խաղաղ ճանապարհով:
 
Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներն միմյանց հրավիրել են  հնարավորինս շուտ այցելել երկու երկրների մայրաքաղաքներ և հույս հայտնել, որ դեմ առ դեմ հանդիպումը հնարավորինս շուտ կկայանա:

  • Կիսվել: