հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իրանցի հաքերները կարողացել են կոտրել ԱՄՆ ՀԴԲ տնօրենի անձնական էլեկտրոնային փոստը

Իրանցի հաքերները կարողացել են կոտրել ԱՄՆ ՀԴԲ տնօրենի անձնական էլեկտրոնային փոստը

Իրանական Handala Hack Team (Handala Hack Team) հաքերային խումբը կոտրել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քաշ Պատելի անձնական էլեկտրոնային փոստը: Այս մասին տեղեկացնում է ParsToday-ը։

Նշվում է, որ հաքերները լուսանկարներ և փաստաթղթեր են հրապարակել համացանցում։

Իր հերթին Reuters-ը հայտնել է, որ ԱՄՆ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը հաստատել է Պատելի էլեկտրոնային փոստի կոտրումը և հայտարարել, որ առցանց հրապարակված նյութերը, կարծես թե, իսկական են։

Հաղորդվում է նաև, որ նյութերը թվագրվում են 2010-2019 թվականներով։

  • Կիսվել: