շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Instagram-ի աշխատանքում գլոբալ խափանում է տեղի ունեցել

Instagram-ի աշխատանքում գլոբալ խափանում է տեղի ունեցել

Instagram սոցիալական ցանցի աշխատանքում մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը գլոբալ խափանում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Downdetector առցանց հարթակը, որն իրական ժամանակում տեղեկություն է տրամադրում կայքերի և ծառայությունների կարգավիճակի մասին։

Խափանման պատճառը դեռ հայտնի չէ։ Սակայն Downdetector-ը հայտնում է, որ կարճ ժամանակահատվածում առնվազն մի քանի հարյուր հազար հաղորդագրություն է ստացվել սոցցանցի խափանման մասին։ Օգտատերերից շատերը դժգոհել են, որ Instagram-ի լուսանկարների և տեսանյութերի լրահոսը չի թարմացվում։

Գծապատկերում երևում է, թե խնդրի վերաբերյալ քանի հաղորդագրություն է ստացվել վերջին 24 ժամվա ընթացքում:

  • Կիսվել: