երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Ինչու՞ են փակվել Իսրայելի դեսպանատներն ու հյուպատոսարանները

Ինչու՞ են փակվել Իսրայելի դեսպանատներն ու հյուպատոսարանները

Ռուսաստանում իսրայելական դիվանագիտական առաքելության խոսնակ Աննա Քեյնան ասել է, որ դիվանագետները, ամբողջ աշխարհում Իսրայելի դեսպանատներն ու հյուպատոսարանները փակելով, փորձում են հասնել ֆինանսների նախարարությունից միջոցներ ստանալուն:

«Իսրայելի ԱԳՆ-ն ֆինանսների նախարարությունից պահանջում է պահպանել արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները, չփոխել գոյություն ունեցող կանոնները՝ կապված կառավարական ծախսերի և այլ ֆինանսական հարցերի մասով հաշվարկները»,-ասել է նա:

Քեյնան նշել է, որ գործադուլը որևէ կերպ օչի առնչվում տվյալ երկրի հետ երկկողմ հարաբերություններին և չի վերաբերում Իսրայել պաշտոնական այցերին:

Մասնավորապես՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցն ուժի մեջ է, այն կկայանա 2020 թ. սկզբին:

  • Կիսվել: